Իրադարձային
-ից
-ը
15:07 • 12.05.12Ծովահենները ադրբեջանական նավթով լի տանկեր են առևանգելԼիբերիական դրոշով նավարկող նավը Թուրքիայից ուղևորվել է Ինդոնեզիա, սակայն անհետացել է Սոմալիի ափերից ոչ հեռու: Նավն անհետացել է մայիսի 10-ին, սակայն առ այսօր փրկագնի որևէ պահանջ չի ներկայացվել:
14:49 • 12.05.12ԵՄ-ի հանդեպ վերաբերմունքը կտրուկ վատացել է աշխարհում. հարցումՆախորդ տարվա համեմատ ավելացել է Չինաստանի վարկանիշը` 46% -ից հասնելով 50%-ի: Ամենահեղինակավոր երկրների ցանկում Չինաստանն առաջ է անցել ոչ միայն ԵՄ երկրներից, այլև` ԱՄՆ-ից:
14:44 • 12.05.12Կամաց-կամաց գնում ենք երկկուսակցական համակարգի, ինչպես ԱՄՆ–ում է. քաղաքագետ«Ընտրությունները ցույց տվեցին, որ Հայաստանում ռեալ երկու կուսակցություն կա՝ ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն, և այդ երկու հզոր կուսակցություններն են եղանակ փոխում»,- ասաց Լևոն Շիրինյանը:
14:11 • 12.05.12Նիկոլա Սարկոզին վեհացավ ընտրություններից հետո ունեցած իր ելույթով. քաղաքագետ«Նիկոլա Սարկոզին՝ Վուդրո Վիլսոնից հետո եղել է այն համաշխարհային քաղաքական գործիչը, ով անձնապես նվիրվել է հայկական հարցի լուծմանը»,-ասաց քաղաքագետ Լևոն Շիրինյանը:
14:01 • 12.05.12ՀՀ ԱԺ նախագահն ընդունել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավարինԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավարի խոսքով` «Ազգային ժողովը պետք է պարծենա այն արդյունքներով, որոնք տեսանելի են մեր զեկույցներում»,- ասել է Ռադմիլա Շեկերինսկան:
13:57 • 12.05.12ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը խստացրել է տոնը Մոսկվայի հանդեպ«Կրեմլում չեն կարող լրջորեն մտածել, որ մենք կհարձակվենք Ռուսաստանի վրա: Այն, որ մարդիկ կարող են նման կերպ մտածել, վեր է իմ գիտակցությունից»,- ասել է դաշինքի գլխավոր քարտուղարը:
13:54 • 12.05.12Ադրբեջանը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 350 անգամՀրադադարի ռեժիմի խախտումների ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայկական կողմի ուղղությամբ արձակվել է ավելի քան 1500 կրակոց:
13:11 • 12.05.12Լիբանանում հայ գործարարի գորգերի գործարանում խոշոր հրդեհ է բռնկվելՀրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել է ուղղաթիռ: Դեպքի վայր է ժամանել Լիբանանի արդյունաբերության նախարար Վրեժ Սափունջյանը, ով ընդգծել է, որ պետք է սպասել հետաքննության արդյունքներին:
13:07 • 12.05.12Երևանում կողմ են հեծանվային տրանսպորտի զարգացմանը. փորձագետԵրևանի բնակիչների շրջանում անցկացվել է սոցհարցում, թե կո՞ղմ են, որպեսզի մայրաքաղաքում զարգանա հեծանվային տրանսպորտը և հարցվածների 91% -ն ասել է, որ համաձայն է։
13:05 • 12.05.12Ռուսաստանում 1 մլն ռուբլու պարտքը խանութը մարում է թխվածքաբլիթներովԸստ նախնական հաշվարկների խանութը դեռ 4 տարի պետք է շարունակի անվճար թխվածքաբլիթներ տրամադրել իրավապահներին` պարտքը մարելու համար:
12:49 • 12.05.12Համանախագահներն այցելել են Երևան՝ զինադադարի հաստատման օրը«Ադրբեջանը շարունակում է ռազմատենչ հռետորաբանությունը, շփման գծում սադրանքները, հսկայական ծավալներով սպառազինությունների ձեռքբերումը, ինչը խոչընդոտում է կարգավորման գործընթացը»:
12:44 • 12.05.12Գեղարքունիքցի կինը ընտրել է նաև «մամայի ու պապայի» փոխարեն (տեսանյութ)«Եթե հիմնավորվի, որ անձը քվեարկում է ուրիշի փոխարեն կամ բազմակի քվեարկություն է, բնականաբար, կհարուցվի քրեական գործ»,- Tert.am-ին հայտնեց ՀՀ գլխավոր դատախազության մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանը:
12:31 • 12.05.12ՀՀԿ պատգամավոր Կարինե Աճեմյանը շնորհավորում է քվեարկությանն ակտիվ մասնակցելու համար«Միջազգային դիտորդները լավ գնահատական տվեցին, բայց մեզ համար շատ ավելի կարևոր է հասարակության գնահատականը: Այն արատավոր երևույթները՝ ծեծ ու ջարդը, արդեն անցյալում են»,-ասում է Կարինե Աճեմյանը:
12:31 • 12.05.12Իրանում մանկական հեռուստաշոուի ժամանակ 3 երեխա է մահացելՇոուն ուղիղ հեռարձակմամբ դիտելու համար քաղաքի մարզահամալիր է եկել ավելի քան 4 հազ մարդ, այն դեպքում, որ համալիրը նախատեսված է 3 հազ մարդու համար:
12:01 • 12.05.12ԼՂ խնդրի կարգավորումը միջազգային հանրության ռազմավարական շահերից է բխում. Իտալիայի նախագահ«Հակամարտության կարգավորումը կնպաստի Հարավային Կովկասում կայունությանը` ստեղծելով նոր տնտեսական հնարավորություններ ու երիտասարդ սերնդին երաշխավորելով լավագույն ապագան»,- ասել է Նապոլիտանոն:
