Իրադարձային
-ից
-ը
19:48 • 15.02.12Մարդն անձ է բեղմնավորման պահից. Վիրջինիայի օրենսդիրների որոշումըՆման օրինագիծ նախկինում ևս առաջադրվել է, սակայն այն հնարավոր եղավ ընդունել միայն այժմ, երբ հանրապետականները մեծամասնություն են օրենսդիր մարմնում:
19:34 • 15.02.12Համաշխարհային բանկը Հայաստանին 80 մլն վարկ է հատկացնումՎաչե Գաբրիելյանը և Ժան-Միշել Հափին «զարգացման քաղաքականության երրորդ գործառնություն» ծրագրի շրջանակներում ստորագրել են ֆինանսավորման և փոխառության` 50 և 30 մլն դոլարի համաձայնագիր:
19:21 • 15.02.12Սերժ Սարգսյանն ընդունել է «Ռուսաստանի երկաթուղիներ» ընկերության ղեկավարինՎլադիմիր Յակունինը Հանրապետության ղեկավարին ներկայացրել է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության նորանշանակ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցին։
19:01 • 15.02.12Տիգրան Սարգսյանն ընդունել է Վլադիմիր ՅակունինինՏիգրան Սարգսյանը և Վլադիմիր Յակունինը բարձր են գնահատել ընկերության արդեն նախկին գլխավոր տնօրեն Շևքեթ Շայդուլինի աշխատանքը և մաղթել նրան հետագա հաջողություններ:
18:52 • 15.02.12Իրանը նոր ցենտրիֆուգներ է գործարկել«Նոր ցենտրիֆուգները նախորդից երեք անգամ ավելի հզոր են», - իրանական հեռուստատեսության եթերում ասել է Միջուկային էնէրգիայի իրանական կազմակերպության ղեկավար Ֆերեյդուն Աբասին:
18:24 • 15.02.12Թեհրանը հերքում է. ԵՄ 6 երկրների նավթամատակարարումը դադարեցված չէ«Մենք հերքում ենք այդ լուրը, եթե նման որոշում ընդունվեր, ապա այն կհայտարարվեր Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի կողմից»,- նշել է Նավթի նախարարության մամլո խոսնակը:
17:59 • 15.02.12Մոսկվայում Կարենը հայկական կոնյակով, մեկ տուփ Raffaello-ով, 3000 ռուբլով փորձել էր կաշառել ոստիկանին, բայց...Ռուսաստանի Հյուսիսային վարչական շրջանի (Մոսկվա) դատախազությունը հաստատել է ՀՀ քաղաքացի Կարեն Ճաղարյանի (Карен Чагарян) նկատմամբ հարուցված քրեական գործով մեղադրական եզրակացությունը:
17:51 • 15.02.12Հալեպում կրկին մարտեր են. կան զոհեր (տեսանյութ)«Դիմակներով մարդիկ մեքենայի միջից կրակ արձակեցին, տղաս այդ պահին փողոցում էր ու փամփուշտը նրան էլ դիպավ»,- ասել է ականատեսներից մեկը:
17:47 • 15.02.12Փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը աշխատանքային այցով այցելել է ԻրանՇ. Քոչարյանը Իրան է մեկնել ՀՀ և ԻԻՀ ԱԳՆ-ների միջև հերթական քաղաքական խորհրդատվություններ անցկացնելու նպատակով և հանդիպել ԻԻՀ ԱԳ նախարարի տեղակալ Սեյեդ Աբբաս Արաղչիի հետ:
17:13 • 15.02.12Իրանը դադարեցրել է նավթի արտահանումը եվրոպական 6 երկիրԱվելի վաղ ԵՄ անդամ 6 երկրների դեսպաններն այսօր Իրանի արտգործնախարարություն էին հրավիրվել: Հանդիպմանը քննարկվել են Իրանի նկատմամբ Եվրամիության կողմից սահմանված վերջին պատժամիջոցները և այլ հարցեր:
16:52 • 15.02.12ԱԺԴ–ը, ՀՅԴ–ը, ՀՌԱԿ–ը և ՍԴՀԿ–ը կպարզեն հետագա անելիքներըԿուսակցությունները մտադիր են հանդիպմանը քննարկել անելիքներ և պարզել, թե որքանով են կարևորում իրենց դերը առաջիկա քաղաքական անցուդարձի մեջ։
16:43 • 15.02.12Հունաստանի նախագահը հրաժարվել է իր աշխատավարձից«Մնացել է ընդամենը մի քանի հարց, որոնք լիովին կհստակեցվեն մինչ այսօր երեկոյան եվրոգոտու երկրների ֆինանսների նախարարների հեռուստակոնֆերանսի մեկնարկը», - ասել է Վենիզելոսը:
16:25 • 15.02.12ԵՊՀ–ում կհիմնվի արաբագիտության և իսլամագիտության կենտրոնՀՀ–ում Քուվեյթի դեսպանի հետ հանդիպմանը Արմեն Աշոտյանն ասել է, որ աշխատանքներ են ընթանում Երևանում արաբերենի խորացված ուսուցմամբ ավագ դպրոց բացելու ուղղությամբ:
16:24 • 15.02.12Առաջիկա ԱԺ ընտրություներին ՕԵԿ-ի շանսերը շատ լավ են. Արթուր ԲաղդասարյանԱրթուր Բաղդասարյանը ոչ ճշգրիտ համարեց վերջին շրջանում որոշ հարցումներից եզրակացրած այն պնդումները, թե ՕԵԿ-ն առանձին գնալով դատապարտված է պարտության:
16:15 • 15.02.12Բեռլուսկոնիի համար 5 տարվա ազատազրկում են պահանջումՓաստաբան Միլզին ավելի վաղ իտալական դատարանը մեղադրել էր 600 հազ. դոլար կաշառք վերցնելու մեջ և դատարապտել էր 4,5 տարվա ազատազրկման, սակայն ավելի ուշ` Վճռաբեկ դատարանի որոշմամբ վճիռը չեղյալ էր համարվել:
