Իրանը դադարեցրել է նավթի արտահանումը եվրոպական 6 երկիր
Եվրամիության պատժամիջոցներին ի պատասխան` Իրանը դադարեցրել է եվրոպական վեց երկրներին նավթի մատակարարումները: Այս մասին այսօր հաղորդում է իրանական Press TV-ն` նշելով, որ այդ երկրներն են Նիդերլանդները, Իտալիան, Իսպանիան, Ֆրանսիան, Պորտուգալիան և Հունաստանը:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր Tert.am-ը, Եվրամիության անդամ 6 երկրների դեսպաններն այսօր Իրանի արտգործնախարարություն էին հրավիրվել: Հանդիպմանը քննարկվել են Իրանի նկատմամբ Եվրամիության կողմից սահմանված վերջին պատժամիջոցները և այլ հարցեր:
Հունվարի 23-ին Եվրամիության 27 երկրների ԱԳ նախարարները Բրյուսելում հավանություն տվեցին իրանական նավթի նկատմամբ արգելք դնելու որոշմանը:









