ԱԺԴ–ը, ՀՅԴ–ը, ՀՌԱԿ–ը և ՍԴՀԿ–ը կպարզեն հետագա անելիքները
Փետրվարի 17-ին «Ազգային ժողովրդավարների դաշինք» (ԱԺԴ) կուսակցությունը քննարկում կանցկացնի «Հայ հեղափոխական դաշնակցություն», Հայաստանի ռամկավար ազատական կուսակցություն և Սոցիալ դեմոկրատ Հնչակյան կուսակցություն հետ`պարզելու իրենց առաջիկա անելիքները։
«Մենք պետք է այս ավանդական կուսակցությունների հետ քննարկենք և պարզենք, թե ինչքանով են նրանք կարևորում համազգային կառույցների համակարգի հարցերը առաջիկա քաղաքական անցուդարձի մեջ»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺԴ կուսակցության նախագահ Արշակ Սադոյանը:
Հարցին թե, արյոք ԱԺԴ–ն կհհամագործակցի՝ իր խոսքով «ավանդական կուսակցությունների» հետ, Արշակ Սադոյանը պատասխանեց. «Ամեն ինչ քննարկումներից է կախված: Մենք այս շրջանում ուսումնասիրում ենք բոլր կուսակցությունների ծրագրերն ու մոտեցումները, որից հետո պարզ կլինի մեր հետագա անելիքը»։
Սադոյանը նաև նշեց, որ «Հայաստանի հանրապետական կուսակցության» կամ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ իրենց համագործակցությունը քիչ հավանական է, քանի որ գաղափարական ընդհանրություններ առայսօր չեն ունցել: Կուսակցությունը վերջնական որոշում կընդունի փետրվարի վերջին:
Առաջիկա խորհրդարանական ընտրություններին իր մասնակցության ձևաչափը դեռևս չի որոշել նաև «Ազային ժողովրդավարական միություն» (ԱԺՄ) կուսակցույթյունը, որի նախագահ Վազգեն Մանուկյանը Tert.am-ի հետ զրույցում նույնպես ասաց, որ այդ հարցում իրենք որոշում կկայացնեն փետրվարի վերջին:
«Ըտրությունները մայիսին են, դեռ շատ ժամանակ կա: Բայց ամեն դեպքում փետրվարի վեջին համագումար ենք ունենալու, որտեղ կորոշենք մեր անելիքները»,- ասաց Արամ Մանուկյանը:
Հարցին՝ հնարավոր է, որ ԱԺՄ-ն համագործակցի որևէ կուսակցության հետ, Արամ Մանուկյանը չպատասխանեց` ասելով, քանզի համագումար դեռ չի եղել, ինքը ոչինչ չի կարող ասել:









