Թեհրանը հերքում է. ԵՄ 6 երկրների նավթամատակարարումը դադարեցված չէ

18:24 • 15.02.12

Պաշտոնական Թեհրանը հերքել է մամուլում տարածված այն տեղեկությունը, թե իբր Իրանը դադարեցրել է նավթամատակարարումը Եվրամիության անդամ 6 երկրներ, տեղեկացնում է Reuters գործակալությունը:

«Մենք հերքում ենք այդ լուրը, եթե նման որոշում ընդունվեր, ապա այն կհայտարարվեր Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի կողմից», - նշել է Նավթի նախարարության մամլո խոսնակը:

Տեղեկացնենք, որ ավելի վաղ Իրանի անգլալեզու «PressTV» հեռուստաընկերությունը հաղորդել էր, որ Իրանը դադարեցրել է նավթի առաքումը Ֆրանսիա, Պորտուգալիա, Իտալիա, Հունաստան, Նիդերլանդներ և Իսպանիա: