Բեռլուսկոնիի համար 5 տարվա ազատազրկում են պահանջում
Միլանի դատախազությունը 5 տարվա ազատազրկում է պահանջում Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի համար` բրիտանացի փաստաբան Դևիդ Միլզին կաշառք տալու գործով:
Մեղադրող կողմի հավաստմամբ` «այլևս կասկած չկա Բեռլուսկոնիի մեղավորության մեջ»:
Փաստաբան Միլզին ավելի վաղ իտալական դատարանը մեղադրել էր 600 հազ. դոլար կաշառք վերցնելու մեջ և դատարապտել էր 4,5 տարվա ազատազրկման, սակայն ավելի ուշ` Վճռաբեկ դատարանի որոշմամբ վճիռը չեղյալ էր համարվել:
Միաժամանակ, Բեռլուսկոնիի փաստաբանները դատավորի դեմ բացարկ են ներկայացրել, պատճառաբանելով, որ դատարանը, փորձելով գործը ավարտին հասցնել մինչ վաղեմության ժամկետի ավարտը, հրաժարվում է հարցաքննել պաշտպանության կողմի վկաներին:









