Իրանը նոր ցենտրիֆուգներ է գործարկել

18:52 • 15.02.12

Այսօր Իրանում շահագործման է հանձնվել սեփական նախագծման, չորրորդ սերնդի ցենտրիֆուգների նոր կասկադը: Այն գտնվում է ՆԱթանզ քաղաքում` ուրանի հարստացման ձերնարկության տարածքում:

«Նոր ցենտրիֆուգները նախորդից երեք անգամ ավելի հզոր են», - իրանական հեռուստատեսության եթերում ասել է Միջուկային էնէրգիայի իրանական կազմակերպության ղեկավար Ֆերեյդուն Աբասին:

Թեհրանը պարբերաբար շեշտում է, որ իր միջուկային ծրագիրը խաղաղ բնույթ ունի և միջուկային զենքի ստեղծման ծրագրեր չունի: Սակայն ՄԱԳԱՏԷ-ում պնդում են , որ Իրանը գաղտնի կերպով աշխատում է ռազմական նշանակության միջուկային ծրագրի վրա: