Հալեպում կրկին մարտեր են. կան զոհեր (տեսանյութ)
Առնվազն 14 մարդ է զոհվել Սիրիայի ամենամեծ քաղաքում` Հալեպում տեղի ունեցած փոխհրաձգության արդյունքում, տեղեկացնում է Sky News-ը:
Կառավարական և ընդիմադիր ուժերի միջև տեղի ունեցած բախումների արդյունքում ծանր մարմնական վնասվածքներ է ստացել նվազագույնը 90 մարդ:
Բնակիչների խոսքերով` մեկ շաբաթ առաջ իրականացված ահաբեկչությունից հետո, քաղաքում կրակոցները գնալով սաստկանում են:
«Դիմակներով մարդիկ սև մեքենայի միջից կրակ արձակեցին, տղաս այդ պահին փողոցում էր ու փամփուշտը նրան էլ դիպավ»,- ասել է ականատեսներից մեկը: Մեկ այլ ականատեսի խոսքերով` Հալեպը երբեք այսպիսի տեսք չի ունեցել:
Իսկ ՌԴ արտգործնախարարությունը հերքել է այսօր ավելի վաղ տարածված տեղեկությունը` թե ՌԴ զինված ուժերը հանդես են գալիս սիրիական կառավարական զորքերի կողմից` ապահովելով նրանց քիմիական զենքով, զրպարտություն են ու չեն համապատասխանում իրականությանը, հաղորդում է Риа Новости-ն:









