Մարդն անձ է բեղմնավորման պահից. Վիրջինիայի օրենսդիրների որոշումը
Երեկ նման որոշում է ընդունել Վիրջինիա նահանգի սենատը որոշում է կայացրել, որ մարդը անձ է համարվում բեղմնավորման պահից, գրում է Los Angeles Times-ը:
Զուգահեռ, սենատորները նաև օրենք են ընդունել, որ աբորտի որոշում կայացրած կանանց ստիպողաբար ցույց տրվեն երեխաների ուլտաձայնային լուսանկարները: Չափավոր պահպանողական համարվող Վիրջինիայում նման միջոցներ են իրականացվում աբորտների քանակը նվազեցնելու նպատակով:
Նման օրինագիծ նախկինում ևս առաջադրվել է, սակայն այն հնարավոր եղավ ընդունել միայն այժմ, երբ հանրապետականները մեծամասնություն են օրենսդիր մարմնում: Այսպիսով Վիրջինիան առաջին նահանգն է, ուր սաղմը պաշտոնապես լիարժեք անձ համարվի:
Երկու օրինագծերն էլ ուղարկվել են նահանգապետի ստորագրությանը, ով, պարբերականի պնդմամբ «անկասկած ստորագրելու է աբորտի պատրաստվողների ուլտրաձայնային լուսանկարման վերաբերյալ օրենքը»:









