Մոսկվայում Կարենը հայկական կոնյակով, մեկ տուփ Raffaello-ով, 3000 ռուբլով փորձել էր կաշառել ոստիկանին, բայց...

17:59 • 15.02.12

Ռուսաստանի Հյուսիսային վարչական շրջանի (Մոսկվա) դատախազությունը հաստատել է ՀՀ քաղաքացի Կարեն Ճաղարյանի (Карен Чагарян) նկատմամբ հարուցված քրեական գործով մեղադրական եզրակացությունը:

Ինչպես հաղորդում են ռուսական լրատվամիջոցները, 29-ամյա Կարենը մեղադրվում է կաշառք տալու փորձի մեջ:

Ոստիկանության աշխատակիցները 2011թ. դեկտեմբերի 2-ին Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայի մթերային խանութներից մեկում կատարած ստուգումների ժամանակ սպիրտային խմիչքների վաճառքի կանոնների խախտման դեպքեր էին արձանագրել:

Իրավախախտման համար նախատեսվող պատասախանատվությունից խուսափելու նպատակով այդ  խանութի տնօրենի ազգական Կարենը փորձել էր կաշառել  ոստիկանության աշխատակիցներին (նա 3000 ռուբլի, հայկական հինգ աստղանի կոնյակ (0,5 լ), մեկ տուփ Raffaello կոնֆետ էր առաջարկել), որպեսզի նրանք վարչական իրավախախտման մասին արձանագրություն չկազմեն:

Պատասխանատվությունից խուսափելու Ճաղարյանի առաջարկած տարբերակը, սակայն, «չէր անցել». ոստիկանները ձերբակալել էին նրան:

Քրեական գործի նյութերը դատարան են ուղարկվել: