Կանաչ Եվրոպա
17:53 • 25.01.08
Եվրամիությունը ծրագրում է զարգացնել այլընտրանքային էներգետիկան
Եվրամիության երկրները ակնկալում են 2020թ. ստանալ 20% էներգիա վերականգնվող աղբյուրների հաշվին, ինչպես նաև կրճատել արտանետումները, որոնք 20%-ով ավելացնում են երկրագնդի ջերմոցային էֆեկտը։
Շրջակա միջավայրի պաշտպանները հայտարարում են այդ մոտեցման չափազանց մեղմ լինելու մասին` նշելով, որ կլիմայական աղետը կանխելու համար անհրաժեշտ է կրճատել վնասակար արտանետումները` գոնե 30%-ով։
Եվրամիության ներկայացուցիչները հայտարարում են, որ պատրաստ են գնալու նման վճռական քայլի, բայց միայն այն դեպքում, երբ զարգացած մյուս երկրները նույնպես հանձն առնեն նման պարտականություններ։
Արդյունաբերողներն իրենց հերթին հայտարարում են, որ նախապես ծրագրված միջոցառումները բացասաբար են անդրադառնում իրենց մրցունակության վրա։ Այդ դեպքում ընկերությունները ստիպված են կամ իրենց ձեռնարկությունները հանել Եվրոպայից կամ պարտվել մրցակցային պայքարում։
Եվրահանձնաժողովի առաջարկն ընդլայնում է տնտեսության մեջ այն սեկտորների քանակը, որոնց պետք է վերաբերեն 2012-2020 թթ. ժամանակահատվածում վնասակար արտանետումների կրճատման ուղղությամբ միջոցառումները։
Նաև ենթադրվում է, որ ընկերությունների արտադրական աղտոտումների մակարդակը կորոշվի կենտրոնացված կարգով, այլ ոչ թե առանձին երկրների կողմից ներկայացված հայտարարությունների հիման վրա։ Եվրամիության իշխանությունները նախատեսում են յուրաքանչյուր երկրի համար սահմանել վերականգնվող աղբյուրներից ստացվող էներգիայի մասնաբաժիններ ընդհանուր էներգոարտադրության ծավալում։
Այն երկրներում, որտեղ արդեն օգտագործվում են նման ծրագրեր, օրինակ` Շվեդիայում, ակնկալվում է էներգիայի ստացման ավելի մեծ մասնաբաժին էկոլոգիապես անվնաս միջոցներով։
Եվրախորհրդարանում այդ ծրագրի քննարկումից հետո պարզ դարձավ, որ առաջարկի փաթեթը, ուղղված կլիմայական բացասական փոփոխությունների կանխմանը, պետք է հաստատվի ԵՄ անդամ-երկրների կառավարությունների կողմից։ Առաջարկվող միջոցառումները պետք է իրականացվեն 2009-ից։
Placeholder










