Էկվադորում սպանում են ծովառյուծներին
Էկվադորի իշխանություններն ուսումնասիրում են 53 ծովառյուծների լայնածավալ սպանությունը: Ջարդված գանգերով կենդանիներին գտել էին Գալապագոսի արշիպելագի կղզիներից մեկում` Պինտայում: Գալապագոսի արշիպելագը գտնվում է Խաղաղ օվկանոսում`Էկվադորի ափերից 1,000 կմ հեռավորության վրա և մտնում է Էկվադորի կազմի մեջ: Գալապագոսի Ազգային կենդանաբանական այգու տնօրեն Վիկտոր Քարիոն նշեց, որ կենդանիների դիկաները գտնվում էին փտման վերջին շրջանում, երբ նրանց հայտնաբերեցին Պինտա կղզում:










