Օքսկարբազեպինը չի օգնում կանխել մեգրենը

19:03 • 12.02.08

Նոր հետազոտությունները ցույց են տվել, որ էպիլեփսիան կասեցնող օքսկարբազեպին դեղորայքը չի կանխում միգրենը: Հինգ ամիս տևողությամբ հետազոտությանը մասնակցել են 170 միգրենով տառապողներ: Հետազոտողները հիվանդներին բաժանել են երկու խմբի, որոնցից առաջիններն ընդունել են օքսկարբազեպինի օրական չափաբաժին: Ըստ հետազոտության վերջում ստացված արդյունքների`այդ երկու խմբի հիվանդների գլխացավի նոպաների հաճախականության և ուժգնության միջև տարբերություն չի գրանցվել:
“Չնայած էպիլեփսիան կասեցնող բազմաթիվ դեղեր են օգտագործվել միգրենը կանխելու համար, այնուամենայնիվ, այս հետազոտությունը ցույց է տվել, որ օքսկարբազեպինը չի կարող կանխել գլխացավը”,- նշել է Ֆիլադելֆիայի Jefferson Headache Center-ի բժիշկ Ստիվեն Զիլբերշտայնը: Բացի այդ Զիլբերշտայնը նշել է, որ էպիլեփսիան կասեցնող դեղերը`թոփիրամեյթը, դիվալպրոքսը և գաբապենտինը, որոնք շատ արդյունավետ են նաև միգրենը կանխելու համար, իրենց մեջ պարունակում են ուղեղի աշխատանքը կարգավորող հատուկ քիմիական նյութ` GABA, որը բացակայում է օքսկարբազեպինի մեջ: