Արհեստական ինտելեկտը կհասնի մարդկային ուղեղի զարգացման մակարդակին

14:03 • 17.02.08

 

Ըստ ամերիկացի գլուտարար` մարդու զարգացման վրա արհեստական ինտելեկտի ազդեցոըթյամբ զբաղվող ԱՄՆ-ի ազգային տեխնիկական ակադեմիայի անդամ Ռեյ Կարզվեյլի` մինչև 2029թ. արհեստական ինտելեկտը կհասնի մարդկային ուղեղի զարգացման մակարդակին:
BBC-ին տված հարցազրույցում Կարզվեյլը նշել է, որ մարդկությունը գտնվում է զարգացման այնպիսի մակարդակի վրա, որ մոտ ապագայում մարդու ուղեղում և այլ օրգաններում կտեղադրվեն “նանոռոբոտներ”, որոնք, անմիջական շփման մեջ գտնվելով օրգանիզմի նեյրոնների և այլ բջջիջների հետ, կբարելավեն նրա ինտելեկտուալ և ֆիզիկական ունակությունները: Գիտնականը համոզված է, որ այս ամենի արդյունքում մարդիկ և ռոբոտները “կդառնան մեկ ամբողջություն”
“Սա մեր քաղաքակրթության մասն է կազմում:, ասել է Կարզվեյլը: Բայց այս ամենը, ըստ գիտնականի, ոչ մի կերպ չի նմանվի այլմոլորակայինների ներխուժմանը կամ “մեքենաների ապստամբությանը”:
"Մենք արդեն իսկ հանդիսանում ենք “մարդ-մեքենայի” քաղաքակրթության մաս և մեր ինտելեկտուալ և ֆիզիկական հնարավորությունների ընդլայնման համար տեխնոլոգիաներ ենք օգտագործում”,- նշել է Կարզվեյլը: