“Ատլանտիս” տիեզերանավը վերադառնում է Երկիր
Ամերիկյան “Ատլանտիս” տիեզերանավը երկուշաբթի բարեհաջող անջատվել է Միջազգային տիեզերական կենտրոնից (ՄՏԿ) և ուղևորվել է Երկիր:
“Ըստ ԹՀԿ-ի` անջատումից հետո “Ատլանտիսը” կկատարի ավանդական թռիչք կենտրոնի շուրջ և կշարունակի ինքնուրույն թռիչքը, որը կտևի երկու օր:
Տիեզերագնացները անցկացրել են տիեզերքում 11 օր, որոնցից 8 օրը տիեզերանավը միացած էր կենտրոնին: Այդ ընթացքում կայանի կենտրոն է բեռտաթափվել մի քանի տոննա բեռ և մոտավորապես այդքան էլ տեղավորել է տիեզերանավի վրա` Երկիր ուղևորելու համար: Բաց տիեզերք կանարած երեք այցի ընթացքում տիեզերագնացները կենտրոնի մակերեսին տեղադրել են փորձարարական սարքավորում, այդ թվում նաև արևային հետազոտական ՍՈԼԱՐ և եվրոպոկան տեխնոլոգիական վահանակ` բաց տիեզերքի խիստ ծանր մթնոլորտային պայմաններում հետազոտություններ անցկացնելու համար: Նրանք նաև փոխել են կենտրոնի մակերեսին գտնվող խտացված ազոտի բաքը, որը օգտագործվում է սառեցման համակարգերում ուժեղ ճնշում ապահովելու համար:
“Ատլանտիս” տիեզերանավի վայրէջքը Կանավերալի տիեզերակայանում (Ֆլորիդայի նահանգ) ծրագրված է իրականացնել չորեքշաբթի:










