Գարնանը բուժզզնումը պարտդիր է
Խրոնիկ կամ թաքնված հիվանդությունների խորացումը կանխարգելելու նպատակով գարնան նախաշեմին բնակչությանը խորհուրդ է տրվում առողջության առաջնային պահպանման բժշկի մոտ պարտադիր բուժզննում անցել։ Ինչպես այսօր հրավիրած ճեպազրույցում նշեց Երևանի քաղաքապետարանի առողջապահության և սոցիալական հարցերի վարչության պետ Արմեն Սողոյանը, մարդականց օրգանիզմում խրոնիկ հիվանդությունները սրվում են հատկապես ձմռան վերջին եւ գարնան սկզբին։ Պարտադիր է, որպեսզի այս տարեշրջանում բուժզննում անցենեն ռիսկային խմբում գտնվող քաղաքացիները` գիրությամբ, սթրեսներով տառապողները, ծխողները։
Ա. Սողոյանի խոսքերով` Երևանի բնակչության 81 տոկոսն առողջության առաջնային պահպանման ծառայություններ ստանում է քաղաքապետարանի ենթակայությամբ գործող բուժհաստատություններում, մնացածը` մասնավոր եւ համալսարանական պոլիկլինիկաներում։










