Քաղցկեղը ընտրում է գերերին
Անգլիացի գիտնականները, կատարելով մոտ 300 հազար հիվանդության պատմությունների վերլուծություն, եկել են այն եզրակացության, որ քաշի նորմերի զգալի ավելացումը մեծացնում է քաղցկեղի 20 տեսակի զարգացման վտանգը:
Մանչեսթերի համալսարանի աշխատակից Էնդրյու Ռենեգանի կողմից անցկացված հետազոտությունների արդյունքները հրապարակվել են բրիտանական հեղինակավոր գիտական The Lancet պարբերականում:
Միևնույն ժամանակ, Բոստոնում կայացած Գիտության զարգացման ամերիկյան ասոցիացիայի ամենամյա հանդիպման ժամանակ Հարվարդի համալսարանի բժշկական ֆակուլտետի սննդակարգի գծով փորձագետ Ուոլթեր Ուիլերը հայտարարել է, որ գիրությունը շուտով կզբաղեցնի առաջին տեղը քաղցկեղով վարակվելու պատճառների շարքում` ծխախոտի փոխարեն:
Նրա կարծիքով` արդյունքները գրեթե կասկածի տեղիք չեն տալիս. քաղցկեղի զարգացումը ուղղակիորեն կախված է ճարպակալությունից: Ուիլերն ապացուցում է, որ ուռուցքաբանական հիվանդությունների ավելի քան 20%-ն առաջանում է հենց ճարպակալման հետևանքով:
ԱՄՆ-ում ավելցուկային քաշի պատճառով առաջացած քաղցկեղից տարեկան մահանում է 90 հազար մարդ: Որպես քաղցկեղ առաջացնող գործոն` ճարպակալումը իր ցուցանիշներով զիջում է միայն ծխախոտի ցուցանիշներին, որը տարեկան խլում է 170 հազար մարդու կյանք:










