Paramount Pictures-ը անցնում է Blue-ray-ի

15:39 • 21.02.08

Paramount Pictures ընկերությունը դարձել է հոլիվուդյան վեց խոշորագույն կինոստուդիաներից վերջինը, որը հայտնել է բարձր մակարդակի պարզություն ունեցող տեսագրությունների պահպանման Sony Blu-ray ֆորմատին:
Վերջերս Paramount Pictures ընկերությունը, որը նախկինում պահպանում էր Sony Blu-ray-ի մրցակից Toshiba ընկերության կողմից արդադրված HD DVD ֆորմատին, կհայտնի նոր սկավառակների վրա ֆիլմերի արտադրման ծրագրերի մասին: Կինոստուդիան ընտրել է Blu-ray-ը այն բանից հետո, երբ փետրվարի 19-ին Toshiba ընկերությունը հայտնել է ձայնային խաղարկիչների և HD DVD ձայնագրիչների արտադրման դադարեցման մասին: