Համակարգչային խաղեր հնարավոր կլինի խաղալ նաև մտքի ուժով
Համակարգչային խաղերի սիրահարները շուտով կկարողանան ղեկավարել իրենց հերոսներին ընդամենը մտքերի և զգացմունքների միջոցով: Նման հնարավորություն են ընձեռում մարդկային ուղեղի աղդանշանները հաշվող յուրահատուկ նեյրոականջակալները, որոնք դուրս կգան վաճառքի արդեն ընթացիկ տարում:
Նոր հայտնագործությունը պատկանում է Emotiv ընկերությանը:
300 դոլար գնով վաճառվելիք ականջակալը կլինի առաջին սարքավորումը, որի օգնությամբ խաղացողները, միայն մտքի ուժով տեղաշարժելով իրերը, կկարողանան զգալ իրենց անմիջական ներկայությունը վիտուալ աշխարհում:
Աականջակալի աշխատանքի տեխնոլոգիան, սակայն, արդի գիտնականների համար բնավ նորություն չէ: "Նրանք ընդունում են ուղեղի էլեկտրական ակտիվությունը և առանց լարի փոխանցում ազդակը համակարգչին", - ասում է ընկերության նախագահ Տան Լին:










