Երկրի ուղեծրի վրա ոչնչացվել է ամերիկյան արբանյակը

15:34 • 21.02.08

ԱՄՆ-ի հածանավի վրայից արձակված հրթիռը ոչնչացրել է շարքից դուրս եկած լրտես-արբանյակը: ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչների հայտնած տվյալների համաձայն` հրթիռի արձակումը հաջող է իրականացվել, այն հասել է իր նպատակին: Այլ մանրամասներ չեն հրապարակվել:
Հիշեցնենք, որ ավելի վաղ խոսվում էր այն մասին, որ վատ եղանակի պատճառով կարող է հետաձգվել շարքից դուրս եկած լրտես-արբանյակի ոչնչացման ծրագիրը:
Արբանյակը պտտվում էր ուղեծրի վրա Երկրից 210 կմ հեռավորության վրա և իր վրա կրում խիստ թունավոր հրթիռային վառելանյութ: Եթե այն ընկներ Երկրի վրա` խիտ բնակեցված տարածքում, ապա վտագի կենթարկեր մարդկանց կյանքն ու արողջությունը: