Նեվադայում 6 բալ հզորությամբ երկրաշարժ է գրանցվել

23:49 • 21.02.08

ԱՄՆ Նեվադա նահանգում 6 բալ հզորությամբ երկրաշարժ է գրանցվել: Դա տեղի է ունեցել նահանգի հյուսիս-արևելքում`  Յուտայի սահմանի մոտ գտնվող Ուելս քաղաքի մերձակայքում: Երկրաշարժի արդյունքում մի շարք շենքերում պատերը ճաքել են, մեկ շենք քանդվել է: Ինչպես հայտնում են պաշտոնական անձինք, զոհեր և լուրջ վնասվածք ստացած մարդիկ չկան: