Սիբիրցիների և ամերիկացիների միջև գենետիկական նմանություններ են գտնվել
Ամերիկացի հետազոտողները եզրակացրել են, որ բնիկ սիբիրցիները գենետիկական սերտ կապ ունեն Հյուսիսային և Հարավային Ամերիկաների բնիկ բնակիչների հետ:
Կալիֆորնիայի Սթենդֆորդի համալսարանի գիտնականները հետազոտել են 51 քազաքների 938 մարդու գեները:
Մարդկության գենետիկական հետախուզության բնագավառում այս պահին ամենախոշոր հետազոտության արդյունքները հրապարակվել են Science գիտական պարբերականում:
Հետազոտության արդյունքում արված, թերեևս, ամենաապշեցուցիչ հայտնաբերումը է Սիբիրում բնակվող յակուտների և այնպիսի ազգությունների միջև հաստատված նմանություններն են, ինչպիսիք են մեքսիկացիները, կոլումբացիները և բրազիլացիները, մասնավորապես, Կենտրոնական Ամերիկայի տարածքում բնակվող մայա ցեղախմբին պատկանող մարդիկ:










