Ամերիկացիները ցուլ են կլոնավորում իսպանական ցլամարտի համար
Իսպանական ցլամարտի պատմության մեջ առաջին անգամ ռանչոն ծրագրում է "աճեցնել" մրցանակային ցլի կլոնին: Վերջինիս համար նմուշ է հանդիսանալու Ալկալդե մականունով 16-ամյա ցուլը: Ալկալդեի նախնիները համարվում են վերջին տարիներին մրցահրապարակում սպանված ցլերից ամենախոշորներն ու ամենաագրեսիվները:
Կլոնավորման գործընթացը մոտակա մի քանի շաբաթների ընթացքում կիրականացնի Viagen ամերիկյան ընկերությունը: Սպասվում է, որ կլոնը լույս աշխարհ դուրս կգա 2009թ. մարտին:
"Ալկալդեն յուրահատուկ է, անգնահատելի. մենք նրան երբեք չէինք վաճառի ոչ մի հարստության դիմաց", - հայտարարել է այն ռանչոյի սեփականատիրոջ որդին, որտեղ ծրագրվում է մեծացնել կլոնին:
Համաձայն տեղեկատվության` առնվազն երկու իսպանական ռանչո նույնպես պատրաստվում են դիմել կլոնավորմանը:
Viagen ընկերության մասնագետները հաջողությամբ կլոնավորել են արդեն մոտ 300 կենդանիներ: Ճշգրիտ գենետիկական պատճեն ստեղծելու համար ընկերությունը պահանջում է մոտ 12 հազար եվրո: Viagen ընկերության ստեղծած ցլերի կլոններից շատերը մասնակցել են ԱՄՆ-ի ռոդեոյին:










