Ամերիկյան ռմբակոծիչը վթարի է ենթարկվել

08:08 • 23.02.08

Գուամ կզզում գտնվող ամերիկյան ռազմաօդային բազայում վթարի է ենթարկվել B-2 ռմբակոծիչ ինքնաթիռը:
Ինչպես հայտարարել են երկրի ռազմաօդային ուժերը, ինքնաթիռում գտնվող երկու օդաչուներին հաջողվել է կատապուլտով դուրս նետվել:
“Բժիշկները զննել են օդաչուներին և հայտնել, որ նրանք գտնվում են նորմալ վիճակում”,- նշվում է Reuters-ի կողմից մեջբերված հայտարարության մեջ:
Northrop B-2 Spirit-ը ռազմավարական ռմբակոծիչ է, որը դասվում է ամերիկյան աննշմար ինքնաթիռնեիր շարքին: Նրա երկարությունը կազմում է 20,9 մ, իսկ թևերի բացվածքը 52,12 մետր է: