Ճապոնիան տիեզերք է ուղարկել տիեզերական կապի արբանյակ

15:22 • 23.02.08

Ճապոնիան բաց է թողել տիեզերական արբանյակ: Տիեզերական “Կիզունա” սարքավորումը իրականացնելու է կապի ապահովում. այն զինված է ժամանակակից գերարագ հաղորդիչներով:
Արբանյակը տիեզերք է ուղարկվել ճապոնական արտադրության H-2A հրթիռակիրի միջոցով: Ճապոնական տիեզերական հետազոտությունների գործակալությունը հայտնել է, որ այն բաց է թողնվել Տոկիոյի ժամանակով 17.55 րոպեին հարավային Տանեգասիմա կղզու տիեզերակայանից:
Թռիչքը հաջող է անցել, սակայն, աննպատակահարմար եղանակային պայմաններից ելնելով, այն մեկ և կես ժամով հետաձգվել է: Բացի այդ, անսպասելիորեն կղզու անթույլատրելի տարածք մտած մի նավի պատճառով թռիչքը կարող էր խափանվել: