Intel-ը վեցմիջուկային պրոցեսոր կթողարկի

13:44 • 25.02.08

Հանրահայտ Intel ընկերությունը սկսել է Dunnington մակնիշի վեցմիջուկային պրոցեսորի մշակումը: Սարքավորումը մշակված է 45 նանոմետրանոց տեխնոլոգիական գործընթացով և բաղկացած է երեք երկմիջուկային Penryn պրոցեսորներից:
Dunnington-ի չափսը գրեթե համապատասխանում է սովորական դրոշմանիշի չափսին, իսկ միջանկյալ հիշողության չափսը 16 մեգաբայթ է:
Պրոցեսորի տրանզիստորների քանակը հայտնի չէ, սակայն ենթադրվում է, որ այն 2 միլիարդից քիչ կլինի:
Սարքավորումը վաճառքի կհանվի 2008թ. երկրորդ կամ երրորդ եռամսյակում: