Անտարկտիկայում` ռեկորդային խորության վրա հայտնաբերվել է կենդանի էակ
Գիտնականները տարօրինակ հայտնագործություն են կատարել մինչև վերջերս բացարձակ անկենդան համարվող անտարկտիկական սառը ջրերում` հայտնաբերելով ծովային ֆաունայի նոր ներկայացուցչի. 3000 մ խորության վրա գտնվել է մանր ծովախեցգետնի անհայտ տեսակ:
Խեցգետինը հայտնաբերած Բրիտանական անտարկտիկական միության գիտնականների տրամադրած տվյալներով` կենդանու նոր տեսակը հայտնաբերվել է Անտարկտիդա թերակղզու մոտակայքի խորջրյա շրջաններից մեկում: Տվյալ հայտնագործությունը ապացուցում է կարծիքն այն մասին, որ խեցգետնանմանները ապրում են երկրագնդի վրա ցանկացած պայմաններում` տաք ծանծաղ գետերից մինչև մութ բևեռային խորքերը:
Կենդանի մարմինների ոչ մի այլ տեսակ, բացառությամբ բակտերիաների, չունի նման լայն բնակության տարածայնություն:
Մասնագետները նշում են, որ մորի խեցգետինները բնակվում են ռեկորդային խորության վրա բավական հաջող և նրանց թիվը բավական մեծ է: Սա կատարվում է այն պատճառով, որ իրական թշնամիներ այս պայմաններում նրանք չունեն:
Նոր տեսակը ստացել է Euphausia superba անվանումը, և բրտանական գիտնականների ենթադրություններով` այն հիմնականում սնվում է ջրիմուռներով և այն ամենով, ինչ իջնում է վերևից մինչև խորքային ջրեր:










