Եգիպտոսում թռչնագրիպի վարակի դեպք է արձանագրվել
12:53 • 26.02.08
Եգիպտոսում թրչնագրիպի վարակի դեպք է արձանագրվել: Վարակակիրը 4-ամյա մի աղջիկ է, որին անմիջապես տեղափոխել են Կահիրեի հիվանդանոց:
Հիշեցնենք, որ 2007թ. դեկտեմբերին արձանագրված վարակի զոհ են դարձել երեք կին, իսկ 2006թ. փետրվարից ի վեր, երբ առաջին անգամ Եգիպտոսում հայտնաբերեցին թռչնագրիպը, ողջ երկրում այդ հիվանդությունից մահացել էր 19 մարդ:
Placeholder










