Մոնրեալում փլուզվել է հոքեյի մարզադաշտի տանիքը
Փետրվարի 25-ին Մոնրեալում փլուզվել է “Լե Կանադիեն” (Les Canadiens) հոքեյի մարզադաշտի տանիքի մի մասը:
Մի քանի շինարարներ շոկային վիճակում տեղափոխվել են հիվանդանոց, սակայն վիրավորներ և զոհեր չկան:
Մարզադաշտի փլուզումը տեղի ունեցել օրվա երկրորդ կեսին: Նախնական տվյալներով` ծածկը պահող պողպատե սյուները չեն դիմացել ճնշմանը:
Կառուցվող մարզահամալիրը նախատեսվում էր բացել այս տարվա սեպտեմբերին: Վերջինի տանիքի տակ ծրագրված էր տեղակայել երկու հոքեյի մարզադաշտ:










