Ճապոնական Sony և Sharp ընկերությունները համատեղ ձեռնարկությունն են ստե

11:45 • 26.02.08

Էլեկտրոնիկայի արտադրությամբ զբաղվող հանրահայտ ճապոնական Sony և Sharp ընկերությունները համաձայնության են եկել LCD հեռուստացույցների արտադրությամբ զբաղվող համատեղ ձեռնարկություն ստեղծելու հարցում: Ճապոնիայի արևմուտքում նոր գործարանի կառուցման մեջ այդ երկու ընկերությունների կատարած ներդրումների ծավալի մասին ստույգ տեղեկություններ դեռ չեն հաղորդվել, սակայն ծրագրվում է, որ Sharp-ի ներդրումը կկազմի 380 մլրդ յեն (3,52 մլրդ դոլար):
Շինարարական աշխատանքներիը սկսվել են նախորդ տարվա դեկտեմբերին, իսկ արտադրությունը կսկսվի 2010թ. մարտին: