Մեծ Բրիտանիյում երկրաշարժ է տեղի ունեցել
Վերջին երկու տասնամյակների ընթացքում ամենաուժգին երկրաշարժը տեղի է ունեցել Բրիտանիայի տարբեր շրջաններում չորեքշաբթի առավոտյան: Որոշ տներ փոքր վնասվածք են կրել, սակայն զոհերի մասին տեղեկություններ չկան:
Ըստ British Geological Survey-ի` 5,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի էպիկենտրոնը եղել է Լոնդոնից մոտ 125 մղոն դեպի հյուսիս շրջանը:
British Geological Survey-ի աշխատակից Ջուլիան Բաքիթսը այն անվանել է 1984թ. Հյուսիսային Ուելսում տեղի ունեցած 5,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժից հետո ամենաուժգին երկրաշարժը Բրիտանիայում:
“Մեծ Բրիտանիայի համար այս երկրաշարժը չափազանց ուժգին է, թեև համաշխարհային ցուցանիշներով այն համարվում է միջին”, - նշել է Բաքիթսը: “Այս երկրաշարժը զգացել են ամբողջ Անգլիայում և հարավային Շոտլանդիայում”:










