Բիլ Գեյթսը կոգնի «սպամերներին»
Microsoft-ը թողարկել է ծրագիր, որը կհետևի ինտերնետից օգտվողներին և թույլ կտա գնահատել on-line գովազդի տեղադրման արդյունավետությունը։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։
Հավանաբար, այս նորույթը կհետաքրքրի մանրածախ բիզնեսով զբաղվողներին, ովքեր առևտուր են անում ինտերնետի միջոցով։
Ծառայության բետա-թեստավորումը, որը ստացել է Engagement Mapping անվանումը, կսկսվի 2008թ. մաիտի 1-ից։ Արտադրանքը առաջինը կփորձարկեն այնպիսի ընկերություններ, ինչպիսիք են Best Western International-ը, Citi Cards-ը, GSD&M-ը, Mindshare Interactio-ն, Monster Worldwide-ը և Neo@Ogilvy-ը։ Թեստավորման արդյունքները կհրապարակվեն ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակի վերջին։










