Microsoft-ին տուգանեցին
Երեկ Եվրոպական հանձնաժողովը տուգանել է ամերիկյան Microsoft ընկերությանը 899 մլն եվրոյով` հակամենաշնորհային օրենսդրության խախտման հետ կապված պարտականությունները չկատարելու համար:
Ռեկորդային տուգանքի ամբողջ գումարը` ներառյալ տարբեր տեսակի բռնագանձումների, կկազմի 1,68 մլրդ եվրո (2,53 մլրդ դոլար):
Եվրոհանձնաժողովը եկել է այն եզրակացության, որ մինչև 2007թ. հոկտեմբեր աշխարհի ամենահարուստ մարդու` Բիլ Գեյթսի կողմից հիմնադրված ընկերությունն իր մրցակիցներից հավաքել է արտոնագրված գանձումներ տեխնիկական տեղեկատվություն մատակարարելու համար: Ընդ որում` ընկերությունը պահանջել է անհիմն բարձր վճար:
Դրանով իսկ Microsoft-ը խախտել է Եվրոմիության կողմից 2004թ. սահմանված օրենքը: Այդ ժամանակ Եվրոհանձնաժողովը ամերիկյան կազմակերպությանը մեղավոր ճանաչեց շուկայում իր իշխող դերի չարաշահման մեջ և տուգանեց 778 մլն եվրոյով, որը կոնցերնը արդյունքում ստիպված էր փոխանցել Եվրոմիության բանկային հաշվին:










