Intel-ը նոր պրոցեսորներ է ներկայացրել
Փետրվարի 27-ին հանրահայտ Intel ընկերությունը ներկայացրել է Xeon մակնիշի հինգ պրոցեսորներ, որոնք օգտագործում են նույն տրանզիստորները և 45-նանոմետրանոց տեղնոլոգիական ընթացքը, օրն օգտագործում են Penryn միջուկի հիմքի վրա ստեղծված մյուս պրոցեսորները:
Նոր 2 և 4-միջուկանի պրոցեսորները, ինչպես նաև դրանց հետ արտադրվող միկրոսխեմաների հավաքածուն, նախատեսված են միկրոհամակարգչային համակարգի համար, ցանցային, ինչպես նաև տեղեկությունների պահպանման և պահեստային պատճենահանման սարքավորումներում:
45-նանոմետրանոց Xeon պրոցեսորի չիփսեթը վերջինիս թույլ է տալիս, էներգիայի նախկին ծախսի հետ մեկտեղ, շատ ավելի արդյունավետ աշխատել: Նոր պրոցեսորների տրանզիստորների հոսանքափոխման արագությունը 20%-ով բարձր է, քան 65-նանոմետրանոց տեղնոլոգիական ընթացքի միջոցով ստեղծված պրոցեսորներինը, իսկ էներգասպառումը նվազեցվել է 30-%-ով:










