Sony-ն կույրերի համար հեռուստացույց կթողարկի

18:51 • 29.02.08

Հանրահայտ ճապոնական Sony ընկերությունը նոր սարք է ներկայացրել, որը կույրերի համար կարող է հեռուստացույցի և անձնական համակարգչի գործառույթ կատարել: SandBox PC-ն աշխատում է Zen օպերացիոն համակարգի կառավարման ներքո:
Zen-ը թույլ է տալիս կառավարել սարքավորման մակերեսը`տեքստը ներկայացնելով Բրայլի տառատեսակներով: SandBox PC-ը նաև ուռուցիկ պատկերներ է ցույց տալիս, որոնք կույրերը կարող են հեշտությամբ զգալ: Սարքավորումը հանդիսանում է բրիտանական կառավարության`կույրերի օգնության ծրագրի մասը և առայժմ գոյություն ունի միայն որպես հայեցակարգ:
Ծրագիրն արդեն իսկ պարտադրում է հեռուստաընկերություններին, որպեսզի հաղորդումներն ուղեկցվեն հատուկ կույրերի համար նախատեսված աուդիոմեկնաբանություններով: Այդ մեկնաբանությունները պարզաբանում են, թե տվյալ պահին հեռուստատեսությամբ ինչ է ցուցադրվում: