Ամերիկացիները խելագարվում են…

18:58 • 29.02.08

Ամերիկայի առողջապահության նախարարությունը հրատարակել է հետազոտության արդյունքները, որոնց համաձայն` գիշերային հեռուստածրագրերի դիտումը, ինտերնետ-սերֆինգը և այլ զվարճություններն ամերիկացիներին քնելու ավելի քիչ ժամանակ են տալիս, իսկ հանգստի պակասը բացասական է ազդում հոգեկան վիճակի և ուղեղի աշխատանքի վրա:
Հարցմանը մասնակցել են մոտ 20 հազար մեծահասակներ չորս նահանգներից: Հարցվածների մոտ 10%-ը հայտնել են, որ նախորդ ամսվա ընթացքում լիարժեք չեն քնել կամ հանգստացել, իսկ 38%-ը` գրեթե չի հանգստացել: