Պեկինում կառուցել են աշխարհում ամենամեծ օդանավակայանը

10:23 • 29.02.08

Փետրվարի 29-ին Պեկինում բացվել է աշխարհի ամենամեծ օդանավակայանը, որն ի վիճակի կլինի դիմանալ 2008թ. ամառային Օլիմպիադայի հյուրերի հոսքին:
Օդանավակայանի տերմինալները ձգված են 3,25 կմ երկարության վրա, իսկ նրա ընդհանուր մակերեսը կազմում է 98 հեկտար:
Օդանավակայանի տարածքի վրա կարող է տեղավորվել 170 ֆուտբոլային դաշտ: Իսկ վերջինիս համար տեղ ազատելու համար անհրաժեշտ է եղել վերաբնակեցնել ինը գյուղերից 10 հազար մարդու:
Աշխարհի ամենամեծ օդանավակայանի դիզայնը մշակել է հայտնի բրիտանացի ճարտարապետ Նորման Ֆոսթերը: Նա ստեղծել է երկար պոչով հսկա վիշապի նման մի կառույց` թափանցիկ թեփուկներով տանիքի վրա: Օդանավակայանը կառուցվել է ավելի քիչ քան չորս տարվա ընթացքում` 50 հազար աշխատավոր ձեռքերի շնորհիվ (որոնցից երեքը մահացել են շինարարության ընթացքում):
Նոր օդանավակայանի հետ աշխատում են արդեն հինգ ավիաընկերություններ, այդ թվում` British Airways-ը և Quantas Airways-ը: Երբ օդանավակայանը ամբողջ ուժով անցնի աշխատանքի, ամեն օր կիրականացվի մոտավորապես 208 հազար ուղևորների տողափոխում: