Նեպալում վթարի է ենթարկվել ՄԱԿ-ի ուղղաթիռը
17:01 • 03.03.08
Նեպալում վթարի է ենթարկվել ՄԱԿ-ի ուղղաթիռը, որի հետևանքով զոհվել է առնվազն 10 մարդ:
Հայտնի չէ, կան արդյոք ավիովթարում կենդանի մնացողներ, թե` ոչ, քանի որ ՄԱԿ-ը դեռևս չի կարող հաստատել ուղղաթիռում գտնվողների ստույգ քանակը: Կատմանդուի ոստիկանության սպաներից մեկը հաղորդել է, որ դեպքի վայրում գտնվել է 10 մարդու դիակ:
Placeholder










