Acer-ը կգնի Glofiish ընկերությունը
Համակարգիչների արտադրությամբ զբաղվող երրորդ խոշորագույն ընկերությունը` Acer-ը, համաձայնագիր է ստորագրել հեռահամահաղորդակցիչների արտադրությամբ զբաղվող Glofiish ընկերության հետ` E-Ten Information Systems-ը գնելու վերաբերյալ: Այդ գործարքի շնորհիվ Acer-ը կդառնա բջջային էլեկտրոնիկայի շուկայի առանցքային խաղորդը:
Վաճառքը կկայանա բաժնետոմսերի փոխանակման միջոցով: Acer ընկերությունն իր յուրաքանչյուր բաժնետոմսի համար կստանա E-Ten-ի 1,07 բաժնետոմս: Գործարքի ընդհանուր արժեքը կկազմի 291 մլն դոլար:
Ըստ նախնական կանխատեսումների` E-Ten-ը կանցնի Acer ընկերությանն արդեն իսկ սույն թվականի երրորդ եռամսյակում:
Acer ըկերությունն արդեն գնել է համակարգիչների արտադրությամբ զբաղվող այնպիսի ընկերություններ, ինչպիսիք են Packard Bell-ը և Gateway-ը:










