Իսրայելցի հոգեբույժը մեղադրել է Մովսեսին թմրամոլության մեջ

09:55 • 05.03.08

Երուսաղեմի Եվրոպական համալսարանի պրոֆեսորը եկել է այն եզրակացության, որ Մովսեսը գտնվել է մարդու հոգեկան աշխարհի վրա ազդող նյութերի ազդեցության տակ, երբ ստանում էր տասը պատվիրանները:
Բեննի Շենոնի ենթադրությամբ` աստվածաշնչյան ժամանակաշրջանում հալուցինագեն նյութերի օգտագործումը հանդիսանում էր իսրայելցիների կրոնական գործընթացների անբաժան մասը: Հոգեբանի տվյալներով` հին հրեաները կրոնական ծիսակատարությունների ժամանակ օգտագործում էին բուրումնավետ փեգենայի կամ ակացիայի կեղևից պատրաստված հեղուկներ:
“Ինչ վերաբերում է Սինայ սարի վրա կանգնած Մովսեսին, ապա սա կամ արտասովոր տիեզերական իրադարձություն էր, կամ, որ լիովին հավանական է, մի իրադարձություն, որը միավորեց Մովսեսին և Իսրայելի ժողովուրդին թմրադեղերի ազդեցության տակ”, - հայտնել է Շանոնը:
Նման ենթադրությունների համար հիմք է ծառայել նաև պրոֆեսորի անձնական փորձը: Նա պատմել է, որ 1991թ. Բրազիլիայի Ամազոնյան անտառներում առաջին անգամ փորձելով այախուասկա (Banisteriopsis caapi) բույսից պատրաստված հեղուկը` նույնպես լսել է “կրոնական ուղղվածության” ձայներ: Այդ օրվանից նա պարբերաբար օգտագործել է հալուցինագեն բույսեր և նույնիսկ գիրք է գրել նրանց հատկությունների մասին: