Հնդիկներն օգտվում են ինտերնետից առանց մոդեմի և համակարգչի

15:16 • 06.03.08

Ամերիկյան Open Mind ընկերությունը Հնդկաստանի Էթիդա և Պուլփուր գյուղերում տեղադրել է Question Box սարքավորում, որը գյուղի բնակիչներին թույլ է տալիս ինտերնետից տեղեկություններ ստանալ` առանց գլոբալ ցանցին միանալու:
Question Box-ն իրենից ներկայացնում է սովորական հեռախոս` առանց համարի հավաքման գործառույթի: Սեղմելով կոճակը`սարքից օգտվողը անմիջապես միանում է Նյու Դելիում գտնվող օպերերատորին:
Ինտերնետի մուտքի հնարավորություն ունեցող օպերատորին կարելի է դիմել հարցերով և անմիջապես ստանալ համապատասխան պատասխան: Այդ ծառայությունն անվճար է:
Question Box-ի հիմնական առավելություններից մեկն այն է, որ սարքավորումից կարող են օգտվել անգրագետ մարդիկ, ինչպես նաև երբեք համակարգչից չօգտված գյուղաբնակները: Մոտ ապագայում Question Box-ի ստեղծողները մտադիր են հնդիկներին հնարավորություն ընձեռել օպերատորին զանգահարել սովորական հետախոսից, ինչպես նաև սարքավորումներ տեղադրել բազմաթիվ այլ վայրերում: