Պենտագոնն արգելել է Google-ին նկարել ռազմական բազաները
ԱՄՆ պաշտպանության նախարարությունն արգելել է հանրահայտ Google ընկերությանը ցանցում հրապարակել ամերիկյան բազաների մանրամասն նկարները:
Բացի այդ, Google-ի աշխատակիցներին արգելված է նաև ռազմական բազաներում տեսագրություններ կատարել` հետագայում Google Maps-ում և Google Earth-ում տեղադրելու համար:
Պենտագոնը Google ընկերությանը դիմել է նման խնդրանքով նրանից հետո, երբ Google Maps-ում հայտաբերվել են նկարներ, որոնք հնարավորույթուն են տալիս մանրամասորեն վերականգնել Տեխասում գտնվող Սեմ Հյուստոն բերդամասի սարքավորումը: Տեխասում է գտնվում նաև ԱՄՆ Հինգերորդ բանակի շտաբը: Զինվորականները կարծում են, որ այդ ամենը խաթարում է ռազմական բազաների անվտանգությունը և վտանգի է ենթարկում ամերիկյան զինվորների կյանքը:










