Թոնի Բլերը դասախոսություններ է կարդալու

10:32 • 08.03.08

Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլերը հաջորդ ակադեմիական տարում դասավանդելու է Յեյլի համալսարանում:
Բլերը ստանալու է վաստակավոր դասախոսի կարգավիճակ, այնուհետև հավատքի և գլոբալիզացման վերաբերյալ դասախոսություն է կարդալու:
Հետազոտող թոշակավորների համար Յեյլի համալսարանի մշակած ծրագիրը նախատեսված է աշխարհի ցանկացած երկրի քաղաքացիների համար, ովքեր գրականության, գեղարվեստի և պետական կառավարման բնագավառում բացառիկ ներդրումներ ունեն: