Boeing-ը պատրաստ է բողոքարկել Պենտագոնի պայմանագիրը Airbus-ի հետ

15:05 • 08.03.08

Ամերիկյան Boeing ընկերությունը մտադիր է վերանայել ԱՄՆ-ի ՌՕՈՒ-ի հրամանատարության` Airbus ընկերության հետ պայմանագիր կնքելու մասին որոշումը բողոոքարկելու հնարավորությունը:
“Ամերիկյան ընկերությունը լուրջ մտավախություններ ունի նման որոշման մի շարք կողմերի, այդ թվում` տեխնիկական բնութագրի, ծախսերի և ռիսկերի, հայտերի գնահատման և, ընդհանրապես, վերջնական որոշման վերաբերյալ”,- նշվում է Boeing ընկերության հայտարարության մեջ:
Boeing-ը մի քանի օր շարունակելու է ուսումնասիրել ստացված տեղեկությունները, որից հետո լրջորեն կանդրադառնա տենդերի արդյունքերի վերանայման վերաբերյալ հայտարարություն տալու հնարավորությանը:
Հիշեցնենք, որ մարտի 1-ին Airbus-ը և ամերիկյան Northrop Grumman ընկերությունը ԱՄՆ ՌՕՈՒ-ի 179 ավիալցավորողների մատակարարման տենդեր է շահել: Գործարքի ընդհանուր արժեքը կազմում է 35 մլրդ դոլար: Ըստ պայմանագրի` նոր ինքնաթիռները Պենտագոն կմատակարարվեն մոտակա 10-15 տարիների ընթացքում: