Բրիտանիայում հայտնագործվել է հագուստի տակ առարկաներ “տեսնող” տեսխցիկ

17:02 • 09.03.08

Բրիտանական ThruVision ընկերությունը մշակել է տեսախցիկ, որը 25 մետր հեռավորության վրա նկատում է հագուստի տակ թաքցրած զենքը, պայթուցիկները և թմրադեղերը: Ինչպես ասվում է ընկերության հայտարարության մեջ` T5000 տեսախցիկը կարող է տարորոշել ինչպես մետաղական, այնպես էլ ոչ մետաղական իրեր, նույնիսկ այն դեպքում, երբ մարդը շարժվում է: Ընդ որում` տեսախցիկը մարդու մարմնի ոչ մի “ֆիզիկական մանրուք” չի ֆիքսում և բացարձակապես անվտանգ է: ThruVision-ի տեղեկատվության համաձայն` առարկաները բնական էլեկտրոմագնիսական ալիքներով որոշելու համար` տեսխցիկն օգտագործում է “պասիվ տեսողական տեխնոլոգիաներ":