Բրիտանացիները նոր լիցքավորող սարք են թողարկել

14:42 • 10.03.08

Բրիտանական Solar Technology ընկերությունը նոր FreeLoader 8.0 լիցքավորող սարք է թողարկել, որը համատեղում է լիցքարկիչի և արևային մարտկոցների օգտագործումը:
FreeLoader-ը կարող է iPod-ը լիցքավորել 18 ժամում, բջջային հեռախոսը`44, PSP-ը` 2,5, իսկ գրպանային համակարգիչը` 22:
Սարքավորումն ունի ներքին մարտկոց, որը լիցքավորվում է, եթե FreeLoader-ին ոչ մի այլ սարքավորում միացված չէ:
Բացի այդ, FreeLoader-ն ունի գերզգայուն արևային մարտկոցներ, որոնք նույնիսկ ամպամած եղանակին թույլ են տալիս էներգիա կուտակել:
Լիցքավորող սարքի արժեքը մոտ 30 ֆունտ է (60 ԱՄՆ դոլար):