Apple-ի թողարկած iPod-ը կայծեր է արձակում

15:48 • 12.03.08

Ճապոնիայում հետազոտության կենթարկվի Apple ընկերության թողարկած iPod-ը նրանից հետո, երբ թվային խաղարկիչը պատահաբար կայծեր է արձակել այն վերալիցքավորելիս:
Առևտրի և տնտեսության նախարարության ներկայացուցիչը նշել է, որ անսարքությունը, հավանաբար, կապված է MA099J/A մոդելում iPod Nano-ում տեղադրված իոնա-լիթիումային մարտկոցի հետ:
Հունվարին Տոկիոյից հարավ-արևմուտյանշրջաններից մեկում պահահած միւադեպի մասին Apple-ը նախարարությանը տեղեկացվել է միայն այս ամիս: Համաձայն նախարարության ներկայացուցչի` միջադեպի հետևանքով ոչ ոք չի վնասվել:
Apple-ը չի հերքել նախարարության հայտարարությունը, բայց հրաժարվել է հետագա մեկնաբանություններից: