Ամերիկյան Southwest Airlines ընկերությունը թռիչքից 43 ինքնաթիռ է հանել

16:03 • 13.03.08

Չորեքշաբթի ԱՄՆ-ի ամենաակտիվ ավիոփոխադրիչներից մեկը` Southwest Airlines ընկերությունը, թռիչքից հանել է 43 ինքնաթիռ:
Շահագործումից հանված ինքնաթիռները, որոնք կազմում են ընկերության ինքնաթիռների ընդհանուր թվի 8%-ը, պետք է ուղևորների փոխադրման պիտանելիության տեխնիկական ստուգում անցնեն:
Չորեքշաբթի երեկոյան 139 չվերթ է հետաձգվել: Հինգշաբթի ավիաընկերությունը նախագծում է վերադառնալ թռիչքների իր նախկին գրաֆիկին:
Ընկերության մամուլի քարտուղար Լինդա Ռուզերֆորդը հայտնել է, որ Boeing-737 մակնիշի 25 ինքնաթիռ արդեն իսկ անցել են տեխնիկական ստուգում Դալասի, Հյուսթոնի, Չիկագոյի և Ֆենիկսի տեխնիկական կենտրոններում: