Գիտնականները հասակի և խանդի միջև անմիջական կապ են հայտնաբերել

08:11 • 13.03.08

Բրիտանական New Scientist շաբաթաթերթը հայտնում է, որ խանդի ուժը կախված է մարդու հասակից: Նման եզրակացության են հանգել հոլանդական Գրոնինգեն քաղաքի և Վալենսիայի համալսարանի գիտնականները` հարցում կատարելով Իսպանիայի և Հոլանդիայի 549 բնակիչների շրջանում:
Ստացված տվյալները վկայում են, որ տղամարդիկ համար անհանգստության պատճառ են հմայիչ, հարուստ և ուժեղ հակառակորդները: Սակայն, որքան բարձրահասակ է տղամարդը, այքան ավելի քիչ տեղ են զբաղեցնում նրա կյանքում նման "անհանգստությունները": Պարզվում է, որ կանանց խանդը նույնպես կախված է հասակից: Այսպես, միջին հասակի կանայք ավելի շատ են խանդում կանաչ աչքերով մրցակցուհիներին, քան թույլ սեռի` ավելի բարձրահասակ ներկայացուցիչները:
Բարձրահասակ տղամարդիկ ավելի վստահ են զգում իրենց կանանց հետ: Իրենց հերթին, միջին հասակի կանայք սովորաբար քաջ առողջություն ունեն և հռչակ են վայելում մարդկության ուժեղ սեռի ներկայացուցիչների շրջանում: Հետազոտությունների արդյունքները ապացուցել են, որ բարձրահասակ կանայք իշխում են հասարակության մեջ և ի վիճակի են ավելի հստակ դնել իրենց դիրքերը, քան ավելի կարճահասակ կանայք: