Intel ընկերությունը նոտ չորսմիջուկանի պրոցեսորներ է արտադրելու
Intel ընկերությունը ծրագրում է այս տարվա երրորդ եռամսյակում սկսել Core 2 Extreme QX9300 չորսմիջուկանի շարժական պրոցեսորների շարքային թողարկումը: Core 2 Extreme QX9300-ը պատրաստվելու է 45-նանոմետրանոց տեխնոլոգիայով: Միջուկի հաճախականությունը կկազմի 2,53 գիգահերց, իսկ L2 միջանկյալ հիշողության ծավալը` 12 մեգաբայթ: Պրոցեսորի էներգիայի ծախսը կազմում է 45 վատ:










